- July 27, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments
Մեկուկես տարի, ամենշաբաթյա օնլայն դասեր և օֆլայն հանդիպումներ, քննարկումներ, նոր գաղափարներ, բիզնես նախագծերի մշակում։
Հայաստանյան մեդիայի 50-ից ավելի մասնագետ սովորեց Մեդիա կառավարման առցանց դպրոցում, որը նպատակ ուներ զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում։
Շնորհավորում ենք բոլորին եւ սպասում նախագծերի իրականացմանը։
Դպրոցն անցկացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։