- August 7, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Սեպտեմբերի 2-4-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին 3-օրյա դասընթացի, որի առանցքում լուծումների կամ կառուցողական լրագրությունն է, իսկ դիտակետում՝ նախընտրական Երևանը։
Մասնակիցները ստեղծելու են փորձարարական նախագծեր, ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան մեկտեղելու խնդիրներն ու լուծումները, համադրելու փորձագիտական կարծիքներն ու վերլուծությունները, համակարգելու տվյալներն ու աղբյուրները։
Դասընթացի խորհրդատուն Յակուբ Գորնիցկին է Լեհաստանից։ Նրա հետ ուսումնասիրելու ենք կառուցողական լրագրության մոտեցումները, օրինակները, ձևաչափերը և փորձելու ենք կիրառել դրանք Երևանի ավագանու նախընտրական փուլում քաղաքի հրատապ խնդիրները, մարտահրավերները և նախընտրական ծրագրերում առաջարկված լուծումները լուսաբանելիս։
Յակուբ Գորնիցկին Outride.rs հարթակի համահիմնադիրն է, ինտերակտիվ նախագծերի և նորարարական պատումների հեղինակ և սիրում է լրագրողության մեջ տարբեր ձեւաչափեր փորձարկել՝ դրանք ավելի մեծ լսարանի հասանելի դարձնելու համար։
Ինչպե՞ս դիմել
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։
Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected], հեռ․՝ 055 89 57 00։
Դասընթացն անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։