Ֆինանսական տնօրենի օգնական

ՄՆԿ-ն փնտրում է ֆինանսական տնօրենի օգնականի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կաջակցի ֆինանսական բաժնի աշխատանքներին։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել ֆինանսական տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։

Պարտականություններ

  • պատրաստել անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը,
  • անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել փաստաթղթեր, հաշվետվություններ, հաշվարկներ,
  • անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տպել ծառայողական նյութեր , ընթացիկ տեղեկատվությունը անցկացնել տվյալների բանկ,
  • աջակցել անմիջական ղեկավարին հաշվետվությունների, հաշվարկների կազման աշխատանքներին։

Ակնկալվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, հաղորդակցական, թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • հայերենի, անգլերենի գերազանց իմացություն։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թվականի մայիսի 14-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը և հետաքրքրվածության նամակը, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով “financial assistant” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։



Leave a Reply