- March 13, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
No Comments
ՄՆԿ-ն փնտրում է մեդիագրագիտության մասնագետ-ծրագրերի համակարգողի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կկազմակերպի և կկառավարի մեդիագրագիտության տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները և կշարունակի կազմակերպության՝ ոլորտում ավելի քան 10 տարվա ակտիվ ջանքերը։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել գործադիր տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։
Պարտականություններ
- Մշակել ու իրականացնել մեդիագրագիտության խթանմանն ուղղված տարբեր գաղափարներ, ուղղության զարգացման հայեցեկարգեր՝ կիրառելով ստեղծագործական, նորարարական ու ինտերակտիվ մեթոդներ,
- մշակել մեդիագրագիտության թեմայով բազմազան նյութեր (հոդվածներ, հետազոտություններ, ձեռնարկներ, խաղեր, հաղորդումներ) և դրանք պատրաստելու ընթացքում ներգրավել այլ մասնագետների,
- նախաձեռնել և համակարգել հանրակրթության մեջ մեդիագրագիտության ինտեգրմանն ուղղված գործողություններ՝ ակտիվ համագործակցելով պետական և ոչ պետական մարմինների գործընկերների ու մասնագետների հետ,
- պլանավորել ծրագրերի գործողությունները, պատրաստել հաշվետվություններ, համակարգել ծրագրերի փաստաթղթերը, աշխատել տեղացի և միջազգային գործընկերների հետ,
- կազմակերպել և անցկացնել մեդիագրագիտության դասընթացներ ինչպես դասավանդողների, այնպես էլ տարբեր այլ խմբերի (ՔՀԿ ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ, դպրոցակականներ և ուսանողներ, ծնողներ, հանրային ու քաղաքական գործիչներ, լրագրողներ) համար՝ հիմնվելով ՄՆԿ կողմից մշակված բազմաթիվ նյութերի վրա, պատրաստ լինել հանդես գալ դասավանդողի դերում։
- մասնակցել երկրում մեդիագրագիտության ու մեդիակրթության ռազմավարական մոտեցումների ու փաստաթղթերի մշակմանը,
- զարգացնել համագործակցային հարաբերությունները ԿԳՄՍ նախարարության, պետական այլ կառույցների, միջազգային ու տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ՝ մեդիագրագիտության տարածման ուղղությամբ,
- հետևել այս դաշտում միջազգային զարգացումներին և ծրագրերին, զարգացնել հարաբերությունները ոլորտում ակտիվ միջազգային կառույցների ու գործընկերների հետ։
Ակնկալվող որակավորումներ եւ հմտություններ
- Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտում,
- մեդիա և/կամ կրթության դաշտի ծրագրերի համակարգման առնվազն 5 տարվա փորձ,
- միջազգային գործընկերների հետ աշխատանքի փորձ,
- խորքային գիտելիք Հայաստանի մեդիա դաշտի, դրա հիմնական խնդիրների, հանրային ընկալումների ու մեդիա սպառման միտումների մասին,
- պատկերացում մեդիագրագիտության, դրա տարածման միջազգային ու տեղական փորձի մասին,
- խորքային պատկերացում Հայաստանում կրթության ոլորտի, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ու խնդիրների մասին,
- դասընթացների մշակման և դասավանդման փորձ,
- մեդիագրագիտության ոլորտի նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցության փորձը ցանկալի է,
- ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, քննադատական մտածողություն, հաղորդակցական, կազմակերպչական հմտություներ, , թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- հայերենի, անգլերենի (ցանկալի է նաև ռուսերենի) գերազանց իմացություն։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 25-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով` թեմա դաշտում նշելով “medialiteracy” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։