Գենդերային իրավիճակը մեդիայում. վեբինար

Գենդերային հարցերը գնալով ավելի ակտուալ են դառնում մեդիայում։ Կին և տղամարդ մեդիաաշխատողների աշխատավարձերում խզվածք կա, շատ է գենդերային կարծրատիպերը վերարտադրող բովանդակությունը, կին փորձագետները ավելի քիչ են հրավիրվում եթեր, քան տղարամարդիկ, և այլն։

Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հասարակական կազմակերպությունների կոալիցիան հրավիրում է լրագրողներին, խմբագիրներին, մեդիա փորձագետներին առցանց հանդիպման, որտեղ կքննարկվի անցյալ տարվա դիտարկումները և կառաջարկվի լուծումներ՝ ինչպես բարելավվել գենդերային պատկերը մեդիայում։

«Խմբագրություններում գենդերային քաղաքականությունների ներդրման և պահպանման կարևորությունը» վեբինարում կքննարկվի նաև, թե ինչի կարելի է հասնել գենդերային քաղաքականությունների ներդրմամբ։

Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին, ժամը 12-ին և կտևի 1.5-2 ժամ։  Հանդիպման լեզուն անգլերենն է։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտն այստեղ` https://bit.ly/3GuCJAs

Հանդիպման հղումը կուղարկվի գրանցվածներին հունվարի 10-ին։


Դասընթացն անցկացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:



Leave a Reply