- November 7, 2022
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
կոնֆերանս և աշխատարան Հայաստանում լրագրողների, մեդիա մասնագետների և ուսանողների համար
Արդյո՞ք կոռուպցիան սպառնալիք է ժողովրդավարության համար:
Եթե այո, ապա ի՞նչ դեր կարող են ունենալ այս պայքարում լրատվամիջոցները՝ «ժողովրդավարության պահապան շները»։
Նոյեմբերի 10-ից 12-ը Երևանում կանցկացվի «Մեդիան՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկող և ուղեկից» (MediaControl – Accompanying Fight Against Corruption) կոնֆերանսը։
Բեռլինի միջազգային մեդիա ակադեմիան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է լրագրողների, մեդիա մասնագետների և լրագրության ֆակուլտետների ուսանողների՝ քննարկելու հենց այս թեմաները՝ կոռուպցիան և watchdog լրագրությունը:
Կոնֆերանսին կմասնակցեն երկու հետաքննող լրագրող Գերմանիայից՝ Ռենե Ալթամմերը եւ Ռոլանդ Հինդլը։ Նրանք կխոսեն ժողովրդավարական երկրներում լրատվամիջոցների գործառույթների մասին, կկիսեն իրենց փորձառությունը, կներկայացնեն օրինակներ և իրավիճակը ԵՄ-ում:
Գերմանիայից երկու հետաքննող լրագրողներ կխոսեն ժողովրդավարական երկրներում լրատվամիջոցների գործառույթների մասին և կներկայացնեն իրավիճակը ԵՄ-ում։ Նրանք կկիսեն իրենց փորձառությունն ու կներկայացնեն օրինակներ: Օրակարգում են նաև հետեւյալ թեմաները.
- հետաքննական լրագրությունը սոցիալական հարթակներում
- կոռուպցիայի դեմ պայքար
- մեդիայի մասին օրենքները Հայաստանում
Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, գերմաներենը, հայերենը։
Կոնֆերանսին կհաջորդի աշխատարան՝ հետաքննության փորձ ունեցող լրագրողների համար։ Այն կկազմակերպվի Երևանում՝ դեկտեմբերի 8-10-ը։ Տեղերը սահմանափակ են։
Ռենե Ալթամմեր /René Althammer
Ռենե Ալթհամերը Rbb2-ի հետաքննական խմբի թղթակիցն է և գլխավոր խմբագիրը։ Նրա գլխավորած խումբը օգոստոսից զբաղվում է Rbb-ի նախկին գործադիր տնօրեն Պատրիսիա Շլեզինգերի դեմ մեղադրանքների ներքին հետաքննությամբ։ Ալթհամերը եղել է քաղաքական Contraste (ARD) և Klartext (rbb) քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ռոլանդ Հինդլ/ Roland Hindl
Ռոլանդ Հինդլը «Bayerischer Rundfunk»-ի ապրանքանիշ BR24-ի լրագրողն ու սոցիալական մեդիայի համակարգողն է: Նրա սոցիալական մեդիայի պորտֆոլիոն ընդգրկում է BR24 TikTok հաշիվը, որն այժմ ունի մոտ 350,000 բաժանորդ և եվրոպական 10 լավագույն հրատարակիչներից է՝ ըստ «The Fix Media»-ի վարկանիշի: Հինդլը աշխատել է Deutsche Presse-Agentur-ում (dpa), տարբեր օրաթերթերում, շաբաթաթերթերում և ամսագրերում:
Տեղերը սահմանափակ են։ Կոնֆերանսին եւ աշխատարանին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել ՝ լրացնելով հետևյալ հայտը։
Սիրով կմասնակցեմ