- October 26, 2022
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Քննադատական մեդիագրագիտությունն օգնում է վերլուծել, հասկանալ, գնահատել մեդիա միջավայրը, տարածվող ուղերձները, քննադատաբար վերաբերվել տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորություններին ու մարտահրավերներին, նաև ներդնել այս մոտեցումը դպրոցում։
Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու մեդիագրագիտության սկզբունքներին ու մոտեցումներին, որոնք ուսումնասիրում են ԱՄՆ համալսարաններում ու դպրոցներում, տեղում փորձարկել գործնական մեթոդներ։ Դասընթացը կանցկացվի Զում հարթակում, լեզուն՝ հայերեն։
Տաթևիկ Մամիկոնյանը Կալիֆորնիայի համալսարանի Կրթության ֆակուլտետի (Graduate School of Education at UCLA) դասախոս է, քննադատական մեդիագրագիտություն է դասավանդում ապագա ուսուցիչներին։ Նրա գիտական, մանկավարժական և հետազոտական հետաքրքրությունների թեմաներն են սոցիալական արդարության կրթությունը, մեդիագրագիտության և գիտությունների կապը։
Հետաքրքրված բոլոր ուսուցիչները կարող են լրացնել մասնակցության հայտը մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ․ կարևոր է, որ մասնակիցները պատրաստ լինեն 2 ժամ տրամադրել դասընթացին և ներգրավվել առցանց քննարկումներին և գործնական աշխատանքին։ Դասընթացին կհրավիրվեն առաջին 40 դիմորդները։