- June 16, 2022
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
No Comments
Աշխատանքային պարտականությունները՝
- Ընդունարանի աշխատանքի կառավարում՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում
- Մուտքային զանգերի ընդունում և վերահասցեավորում,
- Պատասխանատու է մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար,
- Ընդհանուր վարչական աջակցության տրամադրում, ներառյալ սկանավորում և պատճենում,
- Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին,
- Կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունների և կացարանների կազմակերպում,
- Գրասենյակի գործունեության առցանց օրացույցի կառավարում, որը ներառում է նաև փոխադրումները,
- Կոնտակտային ցուցակների պահպանում,
- Կազմակերպության գրադարանի պահպանում,
- Պատասխանատվություն գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար,
- Ֆայլերի պահպանում և արխիվացում,
- Քարտուղարական և գործավարության այլ պարտականությունների ճշգրիտ, բարձր որակով, ժամանակին կատարում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում.
- Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ
- Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում, ռուսերենի լավ իմացություն
- Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ
- Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն
- Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն
Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը առավելություն է:
Դիմելու կարգը
Որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասեով, թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Դիմելու վերջնաժամկետը 23-ն է։ Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուն աշխատանքի կանցնի հուլիսի սկզբից։