Հետազոտական աշխատանքի հրավեր. մեդիայի կառավարման կարիքների գնահատում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության հանրային կարծիքի ուսումնասիրության մասնագետների և/կամ հետազոտական կազմակերպությունների՝ իրականացնելու Հայաստանի մեդիա դաշտի կառավարման կարիքների գնահատման ուսումնասիրություն։

Ուսումնասիրության նպատակն է պարզել մեդիայի ղեկավարների, մեդիա արտադրանքի մենեջերի, կառավարիչների, գլխավոր խմբագիրների, մարդկային ռեսուրսների, հաղորդակցության, գովազդային մասնագետների և մեդիայի կառավարման գործում ընդգրկված այլ մարդկանց

  • ամենօրյա աշխատանքին առնչվող հիմնական խնդիրներն ու դժվարությունները,
  • կառավարչական գիտելիքը,
  • կառավարչական հմտություններն ու կարողությունները,
  • պահանջվող վերապատրաստումների եւ որակավորումների շրջանակը։

Հետազոտությունն իրականացնելու համար անհրաժեշտ է 

  • Մշակել մեթոդաբանությունը։ Այն պետք է ներառի խորքային հարցազրույցներ՝ առնվազն 15 մարդու հետ եւ ֆոկուս խմբային քննարկումներ՝ առնվազն 3 խմբի հետ (յուրաքանչյուրում՝ 8 մասնակից)։
  • Անցկացնել հետազոտությունը՝ հաստատված մեթոդաբանությամբ։
  • Վերլուծել ստացված տվյալները։
  • Ամփոփել հետազոտության արդյունքները զեկույցում, որը կունենա համառոտագիր, մեթոդաբանություն, ուսումնասիրության արդյունքների վերլուծություն, եզրակացություններ և առաջարկություններ։

Հետազոտություն իրականացնողները պետք է ուսումնասիրության բոլոր փուլերում խորհրդակցեն ՄՆԿ թիմի հետ։   

Դիմելու ընթացակարգը

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ հետազոտողներ։ 

Խնդրում ենք  [email protected] էլ․հասցեին ուղարկել․

  •  տեղեկություն կազմակերպության մասին (անհատների դեպքում՝ ինքնակենսագրական՝ CV),
  • կատարած նման հետազոտական աշխատանքի մեկ օրինակ (զեկույց կամ հղում)
  • առաջարկվող հետազոտության համառոտ նկարագրություն (առավելագույնը` 200 բառ):
  • գնային առաջարկ

Դիմումների վերջնաժամկետը՝ 2022-ի մայիսի 30-ն է։

Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հետազոտության արդյունքներն օգտագործվելու են ՄՆԿ-ի ուսումնական ծրագրերում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, հեռ՝ 055 89 57 00։


Հետազոտությունն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։



Leave a Reply