Լուսաբանելով էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման բարեփոխումները

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է լրագրողական դասընթացների շարք՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի փոփոխությունների մասին։ Այն կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի շրջանակում: Նպատակը ոլորտում մեկնարկած գործընթացների մասին լրագրողներին համապարփակ ու մանրամասն տեղեկություններ և փորձագիտական վերլուծություններ տրամադրելն է՝ դրանք հանրությանը հասանելի ոճով և մատչելի ձևաչափերով ներկայացնելու համար։

Դասընթացներին մասնակցած լրագրողները՝

  • կհասկանան էլեկտրաէներգիայի շուկայում կատարվող փոփոխությունների էությունն ու համատեքստը, կկարողանան ինքնուրույն վերլուծել դրանք՝ տրամադրված տվյալների և փորձագիտական գնահատականների հիման վրա,
  • կմշակեն ձևաչափեր, որոնք կօգնեն թեմային վերաբերող տեղեկությունները պարզ, հասկանալի և թիրախային հասցնել լսարանին։

Շարքի առաջին դասընթացը տեղի կունենա մարտի 25-26-ին՝ Աղվերանում։ Կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքն ու հիմնական  խնդիրները, կատարվող փոփոխությունների էությունն ու ազդեցությունը համակարգի վրա, փորձագետների և  պետական կառույցների ներկայացուցիչների հետ կքննարկվեն թեմայի շուրջ  լրագրողներին հուզող հարցերն ու հարցադրումները։

Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ, որոնք հետաքրքրված են էներգետիկ ոլորտի խնդիրներով և ունեն թեման նոր ձևաչափերով լուսաբանելու գաղափարներ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մասնակիցներին խորհրդատվություն և մեթոդական աջակցություն կցուցաբերի գաղափարների իրականացման գործում։

Դասընթացների ավարտին կհայտարարվի թեմատիկ նյութերի մրցույթ, և լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։

Ինչպե՞ս մասնակցել

Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացին, լրացրեք հետևյալ առցանց հայտը մինչ մարտի 21-ը ներառյալ։

Ծրագրի մասին այլ մանրամասների և լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին, 010 58 36 20, [email protected]։



Leave a Reply