Անդրսահմանային հետաքննությունների գաղափարների մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցել «Գենդերային  թեմաներով անդրսահմանային հետաքննությունների գաղափարներ» վեբինարի։  

Մասնակիցները հնարավորություն կունենան տեղեկանալ կին հետաքննող լրագրողների միջազգային ցանցի մասին, կառաջարկեն և կքննարկեն Արևելյան գործընկերության երկրներում անդրսահմանային հետաքննությունների գաղափարներ, որոնք հետագայում կարող են ներկայացնել դրամաշնորհային մրցույթին։ 

Վեբինարը կվարի Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Խոմենոկը։  Հանդիպումը  կայանալու է փետրվարի 15-ին, ժամը՝ 16.00-ին՝ Zoom  հարթակում։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։ 

 Վեբինարի  կազմակերպինչներն  են`

  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հայաստան,  
  • Աջակցություն  միջազգային մեդիային (IMS), Դանիա, 
  • Ստուդիո “Մոնիտոր” , Վրաստան, 
  • Հետաքննական լրագրության կենտրոն, Մոլդովա, 
  • Մարզային լրագության զարգացման ինստիտուտ (IPDI), Ուկրաինա։ 

Մրցույթն իրականացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:



2 Comments

Leave a Reply