Ինֆորմացիան՝ փոփոխությունների ուժ

Մեր արտադրությունը

LogoAM

Մարդիկ են մեդիան

Մեդիայի մասին արդի պատմություններ, խոսքի ազատության խնդիրների վերհանում, լրագրողական քննարկումներ, լրատվամիջոցների կառավարման ու զարգացման միտումներ, վերլուծական և բանավճային հարթակ:

Նորություններ

  • Փաստերի ստուգման ճամբար

    Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացնում է փաստերի ստուգման/ մեդիագրագիտության ճամբար մարզերում բնակվող երիտասարդների համար՝ ուղղված փաստերի ստուգման մասին պատկերացումներ և համապատասխան հմտություններ ձևավորելուն։ Ճամբարի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ ապատեղեկատվության, քարոզչության և դավադրության տեսությունները բացահայտելու հմտությունները՝ կրթության մեջ և  մասնագիտական կյանքում, առօրյայում կիրառելու և համայնքներում դիմակայունություն ձևավորելու

    June 13, 2025
  • Հակամարտությունների լուսաբանման ամառային դպրոց

    Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 24-29-ը հայտարարում  է Հակամարտությունների լուսաբանման ամառային  դպրոց լրագրողների համար։   Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները կուսումնասիրեն հակամարտությունների տեսություն և պատմություն, կոնֆլիկտների, զինված բախումների, ճգնաժամերի  լուսաբանման առանձնահատկություններ, մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ, մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։    Դասընթացը կօգնի վիզուալիզացնել լրագրողական պատմությունները, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր, փորձարկել լրագրողական ժամանակակից ժանրեր

    June 5, 2025
  • «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ լրագրողական թիմային նախագծի» աշխատարանը Ծաղկաձորում

    Ինչպես ներկայացնել ժողովրդավարությունը, պատմել Եվրոպայի մասին մատչելի և ներգրավող լեզվով հայաստանյան լսարանի համար։ Որոնք են այն պատումները, որոնք կարող են բացահայտել եվրոպական քաղաքական համակարգերի էությունը, հանրային մշակույթը, կրթության առանձնահատկությունները, ազատ տնտեսության ներուժը, բարեկեցության հիմքերը, բնապահպանական խնդիրները և դրանց լուծումները։ Այս հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումները «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ լրագրողական թիմային նախագիծ» աշխատարանի ընթացքում մայիսի 16-17-ին Ծաղկաձորի Սթոունհենջ

    May 21, 2025
  • Եվրոպայի օրը՝ «ԵՄ–Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով

    Մայիսի 10-ին Ազատության հրապարակում մեր գորըծնկերների ու հարյուրավոր այցելուների հետ նշեցինք ԵՄ-Հայաստան գործընկերության 33 տարիները։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» և «Երիտասարդները գործելիս» ծրագրերով։ Վիրտուալ իրականությունից մինչև մեդիագրագիտության հմտություններ․ ՄՆԿ տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան VR սարքերի սցենարներով հայտնվել արտակարգ իրավիճակներում։ Մշտապես կարևորելով հասարակության մեդիագրագիտության

    May 13, 2025

Մեր մասին՝ թվերով

0

Լրագրող

մեր դասընթացների մասնակից

0

Րոպե

հեռուստատեսային արտադրանք

0

Դասագիրք

լրագրության մասին

0

Հետևող

սոցիալական ցանցերում

Գտեք մեզ

  • Հայաստան, Երևան 0023
    Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ
  • +374 10 583620
    +374 11 583620