Խուսափենք լրավարակներից #ԴԻՄԱԿայում ենք պաշտպանիչ դիմակով

Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, լինել ավելի ամուր ու վստահ, կայացնել ճիշտ որոշումներ և կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատավական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները․ այս հմտություններն այսօր անհրաժեշտ են ավելի, քան երբևէ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է «ԴԻՄԱԿայում ենք» մեդիագրագիտության արշավ՝ կազմակերպության սոցիալական էջերում տարածելով օգտակար նյութեր ու խորհուրդներ լրավարակից խուսափելու և մեդիա գործիքները ճիշտ կիրառելու մասին։


Մեդիագրագիտության արշավն իրականացվում է «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը և Մեդիայի զարգացման հիմնադրամը (Վրաստան)՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Արշավին աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։



Leave a Reply