- January 27, 2022
- Posted by: admin
- Category: Նորություններ
Համացանցից օգտվողների կեսից ավելին (54%) երբեք մուտք չի գործում լրատվական կայքեր ուղղակիորեն՝ ոչ սոցիալական ցանցերի միջոցով։ Անմիջապես լրատվական կայքերից ամեն օր նորություններ են ստանում ընդամենը 14%-ը։ Կասկածելի տեղեկության հանդիպելիս էլ մեծամասնությունը ոչինչ չի ձեռնարկում (80%) և միայն 8%-ն է փորձում ստուգել այն։
2021թ-ին ավելի շատ մեդիա սպառողներ են պատրաստ վճարել արժանահավատ և հավաստի տեղեկություն ստանալու համար, քան 2019թ․-ին (13% եւ 6%)։ Այժմ որևէ վճարովի առցանց ռեսուրսի բաժանորդագրված է հարցվածների 4%-ը (1%` 2019-ին)։
Այս արդյունքներն ամփոփվել են «Մեդիա սպառում» հետազոտության մեջ, որն իրականացրել ենք 2021 թ․-ին CRRC-Armenia-ի հետ համատեղ՝ բացահայտելու ՀՀ քաղաքացիների շրջանում մեդիայի սպառման, ինչպես նաև մեդիագրագիտության ընկալման հիմնական միտումները։
Հետազոտությունը իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: