- April 17, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
No Comments
ՄՆԿ-ն փնտրում է ֆինանսական տնօրենի օգնականի, որը կմիանա ՄՆԿ թիմին և կաջակցի ֆինանսական բաժնի աշխատանքներին։ Պաշտոնը ենթադրում է հաշվետու լինել ֆինանսական տնօրենին և սերտորեն համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ։
Պարտականություններ
- պատրաստել անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը,
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմել փաստաթղթեր, հաշվետվություններ, հաշվարկներ,
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տպել ծառայողական նյութեր , ընթացիկ տեղեկատվությունը անցկացնել տվյալների բանկ,
- աջակցել անմիջական ղեկավարին հաշվետվությունների, հաշվարկների կազման աշխատանքներին։
Ակնկալվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- ինքնուրույն աշխատանքի պատրաստակամություն, նախաձեռնողականություն, հաղորդակցական, թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- հայերենի, անգլերենի գերազանց իմացություն։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թվականի մայիսի 14-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը և հետաքրքրվածության նամակը, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով “financial assistant” բառը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։