ՔՀԿ-ների 20 ներկայացուցիչ խորացրեց մեդիագրագիտության իրենց գիտելիքները

Մեդիագրագիտության բաղադրիչը մեր օրերում կրթության կարևոր մաս է: Հունվարի 22-28 Ծաղկաձորում հավաքվել էին Երևանի և մարզերի ՔՀԿ-ների 20 ներկայացուցիչներ և երիտասարդ դասավանդողներ՝ մեդիագրագիտության իրենց գիտելիքները խորացնելու ու դասավանդման նոր մեթոդներ ձեռք բերելու համար:

Յոթ ոթ օրերի ընթացքում միջազգային փորձագետ, դասընթացավար Էվալդաս Ռուպկուսը մասնակիցներին ներկայացրեց դասավանդման նոր մեթոդներ ու հմտություններ, ինչպես լինել կամ դառնալ մրցունակ դասընթացավար և կիրառել այս հմտությունները տարբեր համայնքներում մեդիագրագիտության դասընթացներ անցկացնելու նպատակով: Միաժամանակ, տեղացի փերձագետները խոսեցին քննադատական մտածողության, փաստերի ստուգուման նոր գործիքների և թվային անվտանգության անհրաժեշտության մասին՝ ամբողջացնելով մեդիագրագիտության դասընթացավարների կայացման գործընթացը:

«Այստեղ և հիմա: Այս դասընթացը մասնակիցների համար անվտանգ տարածք է սխալվելու ու դրանցից դասեր քաղելու համար: Մենք փորձում ենք որսալ այս պահերը «այստեղ և հիմա», կանգ առնել և վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել: Սա կպատրաստի մասնակիցներին նմանատիպ իրավիճակներում տարբեր լսարանների հետ մեդիագրագիտության դասընթացներ անցկացնել»,- ասում է միջազգային փորձագետ, դասընթացավար Էվալդաս Ռուպկուսը, որը յոթ օրերի ընթացքում ՔՀԿ-ների 20 ներկայացուցիչների հետ աշխատեց դասավանդման նոր մեթոդներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:



Leave a Reply