Սոցիալական և բացատրական լրագրության դասընթաց

Դեկտեմբերի 20-22-ը շվեդական FOJO մեդիաինստիտուտը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են առցանց դասընթաց սոցիալական և բացատրական լրագրության թեմայով։ Կքննարկենք այս պահի համար կարևոր և ակտուալ սոցիալական թեմաները ինչպես նաև՝ դրանք ներկայացնելու և բացատրելու արդյունավետ ձևաչափերը։

Դասընթացը կվարեն երեք տարբեր մեդիա նախագծերի լրագրողներ։

Մաքսիմ Պոլյակովը «7×7»  ինտերնետ ամսագրի հատուկ թղթակիցն է։ Սա Ռուսաստանի փոքր քաղաքների և  մարզերի միջև հորիզոնական կապերի ստեղծող կարևոր մեդիա հարթակ է։

Կատերինա Ֆոմինան  ռուսալեզու Coda Story խմբագիրն է։ Հարթակը խրախուսում է լրագրողների թիմային աշխատանքը նույն թեմայի վրա, փորձում է գտնել պատմություններ, որոնք նախկինում չեն պատմվել։ Կատյան Վերջին տարիներին ապրել և աշխատել է նաև Հայաստանում և ծանոթ է հայաստանյան խնդիրներին։

Ալեքսանդր Բորզենկոն  հայտնի կրթական նախագծի՝  Arzamas գլխավոր խմբագրի տեղակալն է, նախկինում  ղեկավարել է Meduza լրատվական կայքի «Разбор» բաժինը։

Դասընթացի հիմնական թեմաներն են․

  • սոցիալական խնդիրներն ու դրանց անդրադառնալու դիտանկյունները,
  • լրագրողական պատմությունները ներկայացնելու նոր ձևաչափերը,
  • ընթերցողը՝ ինֆորմացիայի  աղբյուր և պատմության համահեղինակ,
  • հերոսների հետ աշխատանքի կարևորությունը,
  • լրագրողական պատմությունների կյանքը սոցիալական ցանցերում,
  • բացատրական ֆորմատներն ու դրանց առանձնահատկությունները։

Դասընթացը կտևի օրական երեք ժամ։ Դասընթացի լեզուն՝ ռուսերենն է։
Կարող են դիմել լրագրողներն ու բլոգերները, որոնք հետաքրքրված են նշված թեմաներով։
2-3 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև դեկտեմբերի 17-ը:



1 Comment

Leave a Reply