- November 20, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments


Նոյեմբերի 13-17-ը լրագրողների հետ տեղափոխվեցինք աուդիո աշխարհ․ փոդքասթերներ Քնար Խուդոյանի, Սամսոն Մարտիրոսյանի, Անի Ղուլինյանի հետ սովորեցինք ձայնային մեդիայով պատումներ ստեղծելու արվեստը, ձայնագրման և մոնտաժի տեխնիկա, փոդքասթների յուրահատկությունը առցանց տարածքում։
Մասնակիցները զարգացրեցին փոդքասթի իրենց գաղափարները և ձայնագրեցին առաջին հարցազրույցները։ Շուտով փոդքասթները կլսենք միասին։
Դասընթացին կիրառվել է Դոյչե Վելլե ակադեմիայի ստեղծած մեթոդական գործիքները։
Դասընթացը կազմակերպվել էր Դոյչե Վելլե ակադեմիայի/ DW Akademie Europe and Central Asia հետ համատեղ՝ Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում։