- May 21, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Ինչպես ներկայացնել ժողովրդավարությունը, պատմել Եվրոպայի մասին մատչելի և ներգրավող լեզվով հայաստանյան լսարանի համար։ Որոնք են այն պատումները, որոնք կարող են բացահայտել եվրոպական քաղաքական համակարգերի էությունը, հանրային մշակույթը, կրթության առանձնահատկությունները, ազատ տնտեսության ներուժը, բարեկեցության հիմքերը, բնապահպանական խնդիրները և դրանց լուծումները։
Այս հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումները «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ լրագրողական թիմային նախագիծ» աշխատարանի ընթացքում մայիսի 16-17-ին Ծաղկաձորի Սթոունհենջ հյուրանոցում։
Մեր գործընկեր լրագրողների հետ միասին փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է ներկայացնել Եվրոպական արժեքային համակարգը, մշակույթների բազմազանությունը, տնտեսական նվաճումները և նորարարությունները և ինչպիսի փորձառություն կարելի է կիրառել Հայաստանում։
Խոսնակներն էին ԵՄ դիտորդական առաքելության հաղորդակցության թիմը` Իսիդորա Ռոսկիչի գլխավորությամբ, Շվեդիայի հանրային հեռուստատեսության քաղաքական խմբագիր Յոհաննա Յոհնսսոնը, Եվրոպական ուսումնասիրությունների փորձագետ Մանե Ադամյանը, որը կենտրոնացավ Հայաստան-ԵՄ CEPA համաձայնագրի խնդիրներին։
Ծրագրի արդյունքում կստեղծվի 15 մուլտիմեդիա նյութ։ Որ լրատվամիջոցը կդառնա այդ նյութերի հրապարակման հարթակ, հայտնի կլինի առաջիկայում։
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։