Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող

#Մեդիագրագիտությանշաբաթ2022-ի ընթացքում սոցցանցերում հետևում էինք, թե ինչ ոգևորությամբ էին դպրոցներն անցկացնում միջոցառումներ։

Իսկ նոյեմբերի 30-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» նախագծի բոլոր փուլերը հաղթահարած
20 դպրոցներ իրենց հետաքրքիր գաղափարներն ու նյութերը ցուցադրեցին ԵՊՀ-ում՝ հուշաթերթիկներ, բուկլետներ, մեդիայի պատմության թանգարան, սեղանի խաղ, պաստառներ, երգ և սուրդոթարգմանությամբ ուղերձներ՝ մեդիագրագիտության թեմաներով․․․ Նույնիսկ մի բուռ հող, որ QR կոդի միջոցով դառնում է ինֆորմացիայի աղբյուր ու մեդիա՝ պատմելով գյուղի ու դրա պատմության մասին։ Աշակերտների ու ուսուցիչների ստեղծագործականությունը դառնում է վարակիչ։

Եվ այս ամենի մեջ ՄՆԿ մեդիագրագիտության ձեռնարկները, խաղերն ու վերապատրաստումների ժամանակ ստացած գիտելիքը տեսնելը շատ ոգևորիչ է։

20 դպրոցների թիմերը ԿԶՆԱԿ Հիմնադրամի հավաստագրի հետ մասին ստացան նաև «Մեդիա iգիտություն» նոր ձեռնարկը, մեր ու մեր գործընկերների մշակած սեղանի խաղերը՝ իրենց նոր ծրագրերում օգտագործելու համար։



Leave a Reply