- July 24, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Մարզերից 20 ակտիվ երիտասարդներ մեդիագրագիտության ու փաստերի ստուգման ճամբարին սովորեցին բացահայտել ապատեղեկատվությունն ու քարոզչությունը ու կիրառել ստացած հմտությունները համայնքներում իրական փոփոխություն բերելու համար։
Երիտասարդներն աշխատեցին փորձառու լրագրողների, մեդիափորձագետների ու փաստեր ստուգողների հետ։ Տեղում անցան տեսական ու գործնական փուլեր, աշխատեցին թիմերով ու անհատապես՝ ստեղծելով թեմատիկ նախագծեր, բացահայտելով միֆերն ու ապատեղեկատվությունը։
Ճամբարի առանցքային նպատակներից մեկն էլ մարզերում փաստերի ստուգման ակումբների ստեղծումն է և ապատեղեկատվության նկատմամբ ավելի դիմակայուն հասարակություն ձևավորելը։ Մասնակիցների կողմից ներկայացված լավագույն 5 նախագծերը կստանան մինչև 4000 եվրո ենթադրամաշնորհ մարզերում փաստերի ստուգման ակումբներ ստեղծելու համար։
Ճամբարն անցկացվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: