Մասնագիտական վարպետանոց արցախցի լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է եռօրյա մասնագիտական վարպետանոց արցախցի լրագրողների համար։   

Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել մեդիա մասնագետների  հետ և խորացնել իրենց գիտելիքները՝ թե՛ լրագրողական գործիքների և մեթոդների, թե՛ երկրում ընթացող իրադարձությունների համատեքստում։ Վարպետանոցը կանցկացվի դասախոսությունների, պրեզենտացիաների և քննարկումների ձևաչափով։ 

Ուշադրության կենտրոնում կլինեն սթորիթելինգը, մուլտիմեդիա մոտեցումները, զգայուն թեմաների լուսաբանման մասնագիտական էթիկան, անվտանգությունը, լսարանի ներգրավման մեխանիզմները, թեմաների ընտրությունն ու դրանց արդիականությունը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունները։ 

Վարպետանոցն անցկացվելու է ապրիլի 17-ից 19-ը Երևանից դուրս։  

Վարպետանոցի մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային ծրագրի՝ իրենց նախագծերն իրագործելու համար։ Այդ նպատակով ժամանակ կհատկացվի թեմաների, գաղափարների, դրամաշնորհային հայտերի քննարկման համար։    

Վարպետանոցը նախատեսված է մինչև 12 մասնակցի համար։  

Ովքեր կարող են դիմել․  

Արցախից բռնի տեղահանված լրագրողները, բլոգերները, փոդքասթերները, թվային բովանդակություն ստեղծողները, որոնք 2023-24 թվականներին ակտիվորեն ներգրավված են եղել լրատվական դաշտում՝ աշխատել կամ աշխատում են  լրատվամիջոցներում, իրականացրել են լրագրողական նախագծեր, լուսաբանում են ընթացիկ իրադարձությունները։ 

Նախապատվություն կտրվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների ծրագրերին մասնակցած անձանց։ 

Վարպետանոցին դիմելու կարգը․   

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։   

Դիմելու վերջնաժամկետը 2025 թ-ի ապրիլի 6 -ն է։   

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Արփի Բեքարյանին՝ [email protected] էլ հասցեով։   


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ 

 



Leave a Reply