Ճիշտ ձևաչափ, հերոսներ, պատում և ոճ․ ինչպես ստեղծել աուդիոպատմություն

Փոդքասթ պատրաստելիս կարևոր է իմանալ անեկդոտի մասին. ի՞նչ բան է այն այս դեպքում, ներկայացնում էր փոդքասթեր Գոհար Խաչատրյանը:

Աուդիոպատմություն՝ ձևաչափ և հմտություններ դասընթացում սովորեցինք նաև՝
  • Ինչպե՞ս պատմել հետաքրքիր պատմություն,
  • Ինչպե՞ս իմանալ՝ հետաքրքի՞ր է այդ պատմությունը, թե՞ ոչ,
  • Ինչպե՞ս գտնել հերոսին, աշխատանքի ո՞ր փուլում։
  • Որո՞նք են փոդքասթի ձևաչափերը։
  • Որքանո՞վ է ճիշտ մաքրել աղմուկը ձայնագրության մեջ։

Վերջապես հասկացա՝ ինչով է տարբերվում ռադիոն փոդքասթից․ ասում է հետաքննող լրագրող Մարիամը, որը մասնակցում էր ՄՆԿ աուդիոպատմություններ ստեղծելու դասընթացին։

Դասընթացավար-փոդքասթերներ Քրիստիանի, Քնարի, Գոհարի հետ մասնակիցները երեք օրերի ընթացքում մշակեցին աուդիոպատմությունների իրենց գաղափարները՝ ճիշտ ձևաչափ, հերոսներ, պատում և ոճ։ Միասին փորձեցին գտնել ուղիներ՝ ինչպես ճանաչում ձեռք բերել, ֆինանսներ ներգրավել, խոսեցին փոդքասթների մոնետիզացիայի, տարածման ուղիների մասին։


Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:



Leave a Reply