Ճգնաժամային կառավարման ծրագիր լրատվամիջոցների ղեկավարների և մենեջերների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մեդիա մենեջերներին մասնակցելու միջազգային ուսումնական ծրագրի, որը կազմակերպում է շվեդական Fojo մեդիա ինստիտուտը՝ Շվեդական ինստիտուտի (The Swedish Institute) ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մեդիա ղեկավարների համար։ Այն ներառելու է 2 առցանց, 2 առկա (offline) դասընթաց, անհատական և խմբային խորհրդատվություններ, աշխատանք անհատական նախագծերի վրա:

Ուսումնական ծրագրի առանցքային ուղղություններն են՝

  • խմբագրության կառավարումը ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակներում,
  • մեդիայի զարգացման ռազմավարությունը տնտեսական անկայունության պայմաններում,
  • ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ներգրավումը,
  • աշխատողների մոտիվացիան, կադրային քաղաքականությունը, աշխատանքը անընդհատ սթրեսի և անորոշության պայմաններոմ։

Ծրագրի աշխատանքային լեզուն  ռուսերենն է, անգլերենի իմացությունը ցանկալի է։

Ծրագրում ընդգրկվելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը և ուղարկել [email protected]  էլ․ հասցեին մինչև 2023թ-ի օգոստոսի 5-ը։ Հայտը ռուսերեն է, որ հասանելի լինի նաև ծրագրի մյուս գործընկերներին։

Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է դիմողի աշխատանքային փորձին, ներկայացված հիմնավորումներին, խնդիրներին,  լեզուների իմացությանը։

Ծրագիրը մեկնարկելու է առցանց դասընթացով՝ 2023-ի հոկտեմբերից, առաջին դասընթացի օրերը հոկտեմբերի 10-11-ն են:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected], հեռ․՝ 055 89 57 00։



Leave a Reply