Հեռուստարատադրության նախապատրաստական դասընթացներ

ՄՆԿ-ում ակտիվ ստեղծագործական իրարանցում էր․ նկարահանումներ, հարցազրույցներ, տեսանյութերի պատրաստում, կադրում և ձայնի հետ աշխատելու փորձեր, մոնտաժային աշխատանքներ․ դասընթացի մասնակիցները առաջադրանք ունեին․ 5 օրվա ընթացքում պատրաստել հաղորդման մեկ էպիզոդ։

«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում սկսում ենք մի հեռուստանախագիծ, որի ստեղծագործական կազմում ընդգրկվելու հնարավորություն ունեն ՄՆԿ-ի կողմից իրականացված նախագծերի մասնակիցները։
Մինչ նախագծի մեկնարկը կազմակերպել էինք «Հեռուստարատադրության նախապատրաստական դասընթացներ» այն մասնակիցների համար, որոնք դիմել էին փորձելու իրենց ուժերը հեռուստաարտադրության մեջ և պատրաստ են առաջիկա ամիսներին ներգրավվել հաղորդաշարի ստեղծման աշխատանքներում։
Արդյունքում՝ 15 երիտասարդ, 5 օրում, պատրաստեցին հաղորդման մեկ լիարժեք էպիզոդ։

Շարունակությունը՝ շուտով եթերում:


Դասընթացը կազմակերպվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:



Leave a Reply