- March 31, 2023
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments


Մարտի 31-ին ամփոփեցինք «ԷներGիտակ» լրագրողական մրցույթի արդյունքները, որի նպատակն էր խրախուսել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի մատուցումը։
«Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտուր» ծրագրի շրջանակում վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել ենք 32 լրագրողների հետ, եղել ենք էլեկտրաէներգիա արտադրող տարբեր ընկերություններում, լսել ենք ազատականացման գործընթացում ընդգրկված տարբեր կողմերին, գտել ենք մոտեցումներ և ձևաչափեր բարեփոխմները որակյալ և հանրամատչելի լուսաբանելու համար։
«ԷներGիտակ» լրագրողական մրցույթը կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։