Ծանոթանում ենք կոնֆլիկտի լուսաբանման առանձնահատկություններին

Արդեն չորս տարի է, հակամարտությունների թեմայով հետաքրքրված լրագրողների համար կազմակերպում ենք մասնագիտական ամառային դպրոց՝ ծանոթանալու կոնֆլիկտի լուսաբանման առանձնահատկություններին։

Այս անգամ ևս 15 մասնակից՝ տարբեր մեդիաների լրագրողներ, ֆրիլանսերներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ, վեց օրերի ընթացքում BBC Radio 4-ի թղթակից, մեդիա խորհրդատու Ջուլիա Փոլի և տեղացի մասնագետների հետ ուսումնասիրեցին զինված բախումների ու ճգնաժամերի լուսաբանման առանձնահատկություններ, էթիկայի, ֆիզիկակական և հոգեբանական անվտանգության սկզբունքներ, տեղեկությունների ստուգման ու առաջին օգնության հմտություններ։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ստացած գիտելիքներն անմիջապես փորձարկել գործնական խաղ-վարժանքների ընթացքում։


Դպրոցն անցկացվել է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում:



Leave a Reply