Լրագրության հիմքում փաստերի ստուգումն է

Լրագրության հիմքում փաստերի ստուգումն է, իսկ տեխնոլոգիաների աշխարհում օրեցօր ավելանում են կեղծ լուրերը բացահայտելու նոր գործիքներ ու մոդելներ։

Փաստերի ստուգման եռօրյա դպրոցին «Փաստացի» ցանցի անդամ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ծանոթացանք ապատեղեկատվության տարածումը կանխարգելող նոր գործիքների, խաղերի միջոցով փորձարկեցինք հետաքննական գործիքներ։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանի խոսքով՝ ընտրված թեմաները և դասընթացի ընթացքում ներկայացված գործիքները լիովին համապատասխանում էին փաստերի ստուգողների ներկայիս կարիքներին և պահանջներին։

Դպրոցը վարեցին լեհական «Պրավդա» խմբագրության փաստերի ստուգման լրագրող Յակուբ Սլիցը և տվյալների լրագրության մասնագետ Կատյա Մամյանը։


Դպրոցը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։



Leave a Reply