- May 9, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
Այս տարի «Թվապատում» շարքի տասներորդ մեդիա կոնֆերանսն էր։ Տասը տարի շարունակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշտապես արձագանքել է երկրում և աշխարհում կատարվող իրադարձությունների լուսաբանմանը, մեդիայի աշխատանքին, խնդիրներին ու փորձել լուծումներ գտնել։
«Թվապատում» մեդիա կոնֆերանսն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում Ինտերնյուսի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Զինք նեթվորքի հետ գործակցությամբ։
«Կանոնների արվեստը» խորագրով այս մեդիա կոնֆերանսը թվային դարաշրջանում բարենպաստ մեդիա միջավայր ստեղծելու և դրա մարտահրավերների մասին է։ Բելգիայից, Լատվիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Վրաստանից և Հայաստանից հրավիրված մեր գործընկերները խոսեցին ժամանակակից լրագրության չափանիշների ու էթիկայի, թվային գործիքների ազդեցության, ինքնակարգավորման հայեցակարգերի, խմբագրական քաղաքականության, դիմակայության և ճգնաժամերի հաղթահարման մասին։ Կոնֆերանսի բանախոսները փորձեցին նաև գտնել արհեստական բանականության հետ ներդաշնակ ապրելու ուղիները։
«Թվապատում․ Կանոնների արվեստը» կոնֆերանսի բանախոսներն են՝
- Լելա Վուջանիչ, CEE-Project Oasis, հետազոտող, խմբագիր, Սերբիա/Խորվաթիա
- Մեթյու Էլթրինգհեմ, BBC, խմբագրական քաղաքականության ավագ խորհրդական, Մեծ Բրիտանիա
- Վիտա Դրիեջերե-Սմանե, Դելֆի, խմբագիր, Վերլուծական լրագրության և սթորիթելինգի բաժնի ղեկավար, Լատվիա
- Քլոե Ֆիոդիեր, Լրագրության վստահության նախաձեռնություն, Լրագրողներ առանց սահմաններ, ղեկավար, Ֆրանսիա
- Սվիտլանա Օստապա, Ուկրաինայի Հանրային հեռարձակող ընկերություն, Ղեկավարող խորհրդի նախագահ
- Քերոլայն Լոշըր, Քվեբեքի Մամուլի խորհրդի գլխավոր մենեջեր, Կանադա
- Վլադ Նեստորենկո, Աքսես նաու, Բելգիա
- Նինո Դանելիա, Հանրային շահերը սպասարկող լրատվամիջոցների միջազգային հիմնադրամ, ավագ խորհրդական, Վրաստան
«Թվապատում 2024»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ Թվապատում կայքում։
Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum24 հեշթեգը:
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ղեկավարում է ԱՄՆ արտաքին աջակցության ծրագիրը՝ տրամադրելով տնտեսական և մարդասիրական օգնություն աշխարհի ավելի քան 80 երկրներում։