- August 5, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Նկատել եք, թե քանի–քանի պատմության թելերով է անցնում մեր միտքն ամեն օր՝ բռնում, բաց թողնում, հյուսում կամ էլ՝ խճճում ու ծայրը կորցնում։
ԹելInk սթորիթելինգի ճամբարում սովորելու ենք հետևել մեր մտքի թելերին․․․
Եթե 16-24 տարեկան ես, ապրում ես Սյունիքում կամ Վայոց ձորում, փնտրում ես՝ տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել մեր պատմությունները՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։
Ճամբարը կազմակերպվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։
Այստեղ կսովորես․
- զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
- կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
- ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ՝ վլոգեր, ռիլեր, ֆոտո/վիդեո օրագրեր,
- մեծացնել օնլայն լսարանդ և համախոհներ գտնել թվային միջավայրում։
Ճամբարը կանցկացվի օգոստոսի 22-24-ին, Վայոց ձորում (ԼուսիՏուր հյուրատանը, գյուղ Հերմոն)։
Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Մասնակցության համար խնդրում ենք անցնել այս հղումով և լրացնել օնլայն հայտը մինչև օգոստոսի 15-ը։
Հետագայում կլինեն նաև ճամբարներ այլ մարզերի երիտասարդների համար Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055895700 ։
Միավորելով պատմասանությունը, խաղն ու թվային գրագիտությունը՝ ԹելInk-ը փորձելու է ստեղծել անկաշկանդ, ապահով ու ստեղծագործ շփումների միջավայր՝ Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։