Եվրոպայի օրը՝ «ԵՄ–Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով

Մայիսի 10-ին Ազատության հրապարակում մեր գորըծնկերների ու հարյուրավոր այցելուների հետ նշեցինք ԵՄ-Հայաստան գործընկերության 33 տարիները։

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» և «Երիտասարդները գործելիս» ծրագրերով։

Վիրտուալ իրականությունից մինչև մեդիագրագիտության հմտություններ․ ՄՆԿ տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան VR սարքերի սցենարներով հայտնվել արտակարգ իրավիճակներում։

Մշտապես կարևորելով հասարակության մեդիագրագիտության կարողությունների զարգացումը՝ սա հիանալի հնարավորություն էր հերթական անգամ ներկայացնելու մեր գործունեության ընթացքում ստեղծված ռեսուրսները՝ առցանց դասընթացները, ձեռնարկները և խաղերը:

Մեր գործընկեր Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը քաղաքացիներին ներկայացրեց վերջերս հրապարակված Բազմազանության լուսաբանման ձեռնարկը՝ նվիրված խոցելի խմբերի իրավունքների լուսաբանմանը, իսկ CyberHUB նախաձեռնության շրջանակում ստուգվեցին քաղաքացիների սմարթֆոնները՝ լրտեսող ծրագրերի բացահայտման նպատակով։

Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությունը՝ Դիտորդ մարմնի առաքելությունն ու կարևորությունը մերօրյա լրատվադաշտի էթիկական սկզբունքների ապահովման համատեքստում։

Շնորհակալ ենք Եվրոպական միությանը մշտապես մեր կողքին լինելու և մեր գաղափարներն աջակցելու համար:



Leave a Reply