Դասընթացներ մեդիա մենեջերների համար

2025թ-ի հունվարից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է դասընթացների շարք մեդիա մենեջերների hամար։ Շարքը ներառում է հինգ թեմատիկ դասընթաց, որոնք կազմակերպվելու են առաջիկա երկու տարում և օգնելու են մասնակիցներին կատարելագործելու իրենց հմտություններն ու գիտելիքը հետևյալ ոլորտներում․

  • Ռազմավարական և գործառնական կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում 
  • Նախագծերի կառավարում
  • Ֆինանսների կառավարում և մոնետիզացիա
  • Թվային լուծումներ և գործիքներ՝ մեդիայի կառավարման համար։

Յուրաքանչյուր դասընթաց տևելու է 2-4 շաբաթ։ Դասերը կազմակերպվելու են առցանց, շաբաթական՝ 2 օր, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:

Դասընթացները վարելու են միջազգային և տեղացի մասնագետներ՝ համադրելով միջազգային փորձն ու հայաստանյան առանձնահատկությունները և առաջարկելով լուծումներ տարբեր չափերի և բնույթի մեդիա ընկերությունների համար։

Շարքի առաջին դասընթացը «Ռազմավարական և գործառնական կառավարումն» է։

Այն սկսվելու է  2025թ-ի հունվարի 20-ից և տևելու է 4 շաբաթ։  

Մասնակիցները խորացված գիտելիք և հմտություններ են ձեռք բերելու կառավարման երեք մակարդակներից․

  • Ռազմավարական/ Strategic: Մշակել երկարաժամկետ նպատակներ, ձևավորել տեսլական և ռազմավարություն, վերլուծել ռիսկերն ու պլանավորել կայուն զարգացում։
  • Գործառնական/ Operational։ Կազմակերպել կարճաժամկետ գործողություններ, պլանավորել և քարտեզագրել գործընթացներ։
  • Վարչական/ Administrative։ Մշակել ընթացակարգեր, իրականացնել գործընթացների արդյունավետ կառավարում, ապահովել վերահսկողություն և հաշվետվողականություն։

Դասընթացին կարող են դիմել ինչպես մեդիա մենեջերները, այնպես էլ մենեջմենթով հետաքրքրված խմբագիրները և լրագրողները։ Մասնակցության համար պետք է մինչև հունվարի 14-ը լրացնել առցանց հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected], 093 372014:


Դասընթացը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ: 



Leave a Reply