- June 14, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments
2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թողարկել ենք «Արտահերթ բացատրություն» նախագիծը, որի նպատակն է հանրությանը պարզ և հասկանալի ներկայացնել ընտրությունների ողջ գործընթացը։
Ինչպե՞ս է ձևավորվելու առաջիկա Ազգային ժողովը, ի՞նչ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ընտրողները և կուսակցություններն, ովքե՞ր են մյուս դերակատարները․ այս բոլոր հարցերի պատասխանները տեղ են գտել «Արտահերթ բացատրություն» նախագծի հոդվածներում։
«Արտահերթ բացատրություն» մուլտիմեդիա շարքը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը International Media Support կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Նախընտրական տեղեկատվական աջակցություն» ծրագրի շրջանակում: