ԱԲ գործիքներ լրագրողների համար

Վերջին ամիսներին լրագրողների համար կազմակերպեցինք երեք աշխատարան՝ ծանոթանալու արհեստական բանականության գործիքների, որոնք դյուրացնում են լրագրողի աշխատանքը։

ԱԲ գործիքներից շատերը սկսել են աշխատել նաև հայերեն բովանդակության հետ։ Օրինակ, հայերեն տեքստի գեներացման համար արդեն կարող եք օգտվել ChatGPT, Claude, Copilot գործիքներից։
CivilNet-ի փաստեր ստուգող լրագրող Հայկ Հովհաննիսյանի հետ ուսումնասիրել ենք, թե ինչպես կարող է լրագրողն օգտագործել ԱԲ-ի գործիքներն իր ամենօրյա աշխատանքում։

Իսկ ՄՆԿ տեսաձայնային մոնտաժի մասնագետ Հակոբ Ազիզյանի հետ փորձեցինք ԱԲ-ի միջոցով ստեղծել  երաժշտություն։ Ծանոթացանք ԱԲ-ի ընձեռած այն հնարավորություններին, որոնք բարելավում ու դյուրացնում են ֆոտոյի, վիդեոյի և աուդիոյի հետ աշխատանքը։


Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:



Leave a Reply