- February 10, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ


Վերջին տարիներին մեդիայի օրակարգում առաջնային թեմա է դարձել տնտեսությունը, և լրագրողները երբեմն առնչվում են ոլորտային բարդ հարցերի հետ։ Լրագրողական ամենահետաքրքիր պատմությունները հաճախ հենց թվերի ու հաշվարկների հետևում են թաքնվում։ Այս ամենի մեջ կողմնորոշվելու և ճշգրիտ փաստեր ներկայացնելու համար էլ 2020 թ․-ի հուլիսին մեկնարկեցինք տնտեսական լրագրության դպրոցը
Վեց ամիսների ընթացքում դպրոցի մասնակիցները հմտացան տնտեսական թեմաների լուսաբանման մեջ, ծանոթացան ոլորտի լավագույն մասնագետների հետ, մասնակցեցին մասնագիտական քննարկումների, աշխատեցին տվյալների հետ, կիրառեցին տարբեր գործիքներ և իմացան՝ ինչպես այս թեմայով լրագրությունը դարձնել ուշագրավ ու մատչելի։