Ինտերնյուսը Հայաստանում թափուր հաստիքներ ունի

Ինտերնյուսը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից սպասվող մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում մի քանի հաստիքների համար աշխատակիցներ է փնտրում։ Ներկայացված հաստիքներն են՝ ծրագրի ղեկավար,ղեկավարի տեղակալ, Ֆինանսական մենեջեր։ Նշված հղումներով անցնելով կգտնեք աշխատանքի մանրամասն նկարագրությունը և դիմելու կարգը։ Սրանք սահմանափակ ժամկետով պաշտոններ են, աշխատանքը ակնկալվում է սկսել 2023թ-ին և ավարտել 2027թ-ին:

Աշխատանքի ընդունումը պայմանավորված է ֆինանսավորման ստացմամբ: Այդ պատճառով էլ թեկնածուներին հորդորում են շուտ դիմել թափուր պաշտոնների համար։

Ինտերնյուսը աշխատում է աջակցել աշխարհում դրական փոփոխություններին: Որդեգրել է նորարարության և ճկունության հանձնառություն: Կարևորում է տարբեր թիմերի համատեղ աշխատանքը, աջակցում բոլոր մարդկանց պատկանելության, արժանապատվության և արդարության էթիկայի հարցերում:

Ինտերնյուսը խտրականություն չի դնում ռասայի, սեռի, գենդերային ինքնության կամ կողմնորոշման, գենետիկական տեղեկատվության, տարիքի, ազգային ծագման, ամուսնական կարգավիճակի, հաշմանդամության կարգավիճակի, քաղաքական գաղափարախոսության և այլ հատկանիշների  հարցում:



Leave a Reply