- December 21, 2022
- Posted by: admin
- Category: Նորություններ
Դեկտեմբերի 20-21-ը անցկացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ութերորդ մեդիա կոնֆերանսը՝ «Թվապատում․ Aftershock 2022» խորագրով, որը պատերազմի և ճգնաժամի պայմաններում մեդիայի աշխատանքի մասին էր։
Մշտապես արձագանքելով երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար անդրադառնում է ցավալի արդիականությունը պահպանող հակամարտությունների լուսաբանման թեմային։ «Թվապատում․Aftershock 2022»-ի օրակարգում էլ այս անգամ Հայաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանում չավարտվող պատերազմների, հակամարտությունների, ճգնաժամերի լուսաբանման մարտահրավերներն էին։
Մեր գործընկերները Մոլդովայից, Բելառուսից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից խոսեցին թեժ կետերում աշխատանքի բարդությունների, լրագրողների անվտանգության, էթիկայի, փաստերի ստուգման, ժանրերի ու ձևաչափերի կիրառման և այլ մասնագիտական խնդիրների մասին։
«Թվապատում․ Aftershock 2022» կոնֆերանսի բանախոսներն էին՝
- Մարիամ Նիկուրաձե, OC Media, համահիմնադիր, գործադիր տնօրեն, Վրաստան
- Աուգուստինաս Սուլիյե, Lithuanian National Broadcaster LRT, միջազգային լուրերի խմբագիր, Լիտվա
- Նաիրա Մարտիկյան, JAMnews կայքի Հայաստանի ղեկավար
- Մարիա Մալևսկա, STB ՀԸ, տարածաշրջանային թղթակից Խարկովում, Ուկրաինա
- Տիգրան Պասկևիչյան, Ալիք մեդիա, գլխավոր խմբագիր, Հայաստան
- Մհեր Արշակյան, Նյուարմենիա, լրագրող, Հայաստան
- Զախար Պրոցիուկ, Kyiv Independent, զարգացման գլխավոր տնօրեն, Ուկրաինա
- Սուսաննա Շահնազարյան, Գորիսի Մամուլի Ակումբի նախագահ, Հայաստան
- Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Լեռնային Ղարաբաղ
- Կարեն Հարությունյան, Civilnet, Գլխավոր խմբագիր, Հայաստան
- Միխայիլ Դորոշեվիչ, Baltic Internet Policy Initiative, գործադիր տնօրեն, Բելառուս
- Էդիկ Բաղդասարյան, Հետք, գլխավոր խմբագիր
- Հովհաննես Նազարեթյան, EVN report, լրագրող
- Դումիտրու Գարկալիուկ, JurnalTV, Antena 3, թղթակից, Մոլդովա
- Օլգա Գուժվա, IWPR (Institute for War and Peace Reporting), Ուկրաինայի ձայնը ծրագրի ղեկավար, մեդիա փորձագետ, Ուկրաինա
- Նազիկ Արմենակյան, 4plus, համահիմնադիր, վավերագրող լուսանկարիչ, Հայաստան
- Իրինա Սամպան, ռազմական լրագրող, Ուկրաինա
- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ, համահիմնադիր, Հայաստան
- Արթուր Պապյան, թվային անվտանգության և մեդիա փորձագետ
«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանսը կազմակերպվել է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ուկրաինական պատերազմի տեղեկատվական արձագանքը Հայաստանում» ծրագրի շրջանակում։