Հակամարտությունների աշխարհ

Հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշար Եվրոպայում առկա էթնոտարածքային հակամարտությունների մասին՝ «Հաջողություն զենքերին. Բելֆաստից մինչև Բալկաններ» խորագրով: Արտադրվել է Հայաստանի և Ադրբեջանի լագրողների, պրոդյուսերների և օպերատորների խառը խմբերով, որոնք կիսում էին իրենց տեսակետները, աշխատանքային մոտցումները, ոճերն ու մեթոդները: Երկու երկրներում սա առաջին փորձն էր ստեղծելու քննարկումների մի հարթակ՝ բաց կերպով բարձրաձայնելու որոշ հակամարտությունների և տարբեր հեռանկարների մասին: Ֆիլմերն անդրադառնում են հակամարտությունների ծագմանն ու զարգացմանը, մարդկային դրամաներին և պետությունների հետաքրքրություններին, պատմության դասերին և հնարավոր լուծումներին: Շարքն ընդգրկում է հետևյալ ֆիլմերը. «Սովորական «Սովորական ուտոպիա» (Բասկերի երկիր), «Անբաժանելի կղզին» (Կիպրոս), «Վստահության եզրին» (Հյուսիսային Իռլանդիա), «Հաջողության կղզիներ» (Ալանդյան կղզիներ), «Եղանակը լեռներում» (Հարավային Տիրոլ), «Ցավի և հույսի միջև» (Բոսնիա և Հերցեգովինա):


Ծրագիրն իրականացվել է 2007 թ. հուլիս – 2008 թ. մարտ ժամանակահատվածում Երևանում բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: