Lրադադար. Լրագրողների աշխատանքային իրավունքները

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հունվարի 18-ին ժամը 17:00-ին հրավիրում է «Լրադադար» ակումբ՝ մասնակցելու «Լրագրողների աշխատանքային իրավունքները» թեմայով քննարկմանը:

Կարևորելով այս թեման՝ երկրորդ անգամ ենք քննարկում հրավիրում: Դեկտեմբերին այս քննարկումն աննկատ անցավ տոնական եռուզեռի ընթացքում, նոր տարվա մեկնարկը ստիպում է վերանայել մեր պատկերացումները թե՛ լրագրողների, թե՛ նրանց գործատուների աշխատանքային քաղաքականության վերաբերյալ: Որպես նախնական նյութ առաջարկում ենք ծանոթանալ Media.am-ում հրապարակված «Լրագրողներն՝ իրենց աշխատանքային պայմանների մասին» հոդվածին:

Խմբագիրների ու լրագրողների հետ կքննարկենք լրագրողի աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները, լուծման ուղիները:

Հանդիպման հիմնական թեմաներն են
— աշխատանքային պայմանագրերի լինելը-չլինելը,
— անվտանգության ապահովումը և հոգեբանական տրավմաների մեղմացումը,
— լրագրողների առողջապահական ապահովագրությունը և այլ հարցեր:

Քննարկումը տևելու է մեկուկես ժամ և փակ է լուսաբանման համար:
Մուտքն ազատ է թեմայով հետաքրքրված այլ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Սպասում ենք ձեզ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (հասցեն՝ Արշակունյաց 3ա, վերջին հարկ):

Մանրամասների համար կարող եք զանգահարել Գայանե Ասրյանին, հեռ՝ 010 583620, 011 583620, էլ. հասցե՝ gasryan@mediainitiatives.am:


«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:

Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: