Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն․ դասընթաց քաղհասարակության համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հնգօրյա դասընթացի՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմաներով։

Դասընթացի նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության խմբերին
– ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքի սկզբունքները, գործառույթները, մասնագիտական կանոնները,
– տարբերել որակյալ և թերի, հավաստի և կասկածելի լրատվությունը,
– բացահայտել, բարձրաձայնել և ստուգել մեդիայում՝ իրենց գործունեության ոլորտներին վերաբերող փաստական սխալները, մոլորեցնող տեղեկությունները, անհիմն հայտարարությունները,
– մասնակցել այդ թեմաների և ոլորտային խնդիրների մեդիաօրակարգի ձևավորմանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու իրենց առաջարկած թեմաներն ու մասնագետների օգնությամբ ստուգել կասկածելի տեղեկությունները հենց ծրագրի ընթացքում։

Դասընթացը կացնակացվի մարտի 11- 15 Երևանում` ՄՆԿ գրասենյակում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսն ու գիշերակացի կազմակերպումը հոգում է ՄՆԿ-ն։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել
– ինքնակենսագրություն (նշել հեռախոսահամար և էլ. փոստի հասցե),
– համառոտ նկարագրություն, թե որ ոլորտում եք աշխատում և ինչ խնդրահարույց հրապարակում/տեղեկություն եք ցանկանում հետազոտել։

Դիմումների վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝  [email protected] էլ. հասցեով՝ նամակը վերնագրելով «Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն դասընթացի դիմում»:

Հարցերի դեպքում զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620:


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: