Readymag. դասընթաց մուլտիմեդիա լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մուլտիմեդիա լրագրողներին մասնակցելու «Readymag հարթակի թվային պատմություններ» ուսումնական ծրագրին։ Այն բաղկացած է մեկշաբաթյա նախապատրաստական փուլից և երկօրյա եզրափակիչ դասընթացից։ Նախապատրաստական ուսուցումը կանցկացվի առցանց՝ փետրվարի 26-ից մարտի 4-ը, իսկ եզրափակիչ դասընթացը՝ մարտի 6-7-ը ՄՆԿ-ի գրասենյակում։  

Մասնակիցները սովորելու են նախագծել և պատրաստել տարբեր ձևաչափերի մուլտիմեդիա պատմություններ (այդ թվում նաև՝ Longread ձևաչափով)՝ կիրառելով Readymag հարթակի հնարավորությունները։

Դասընթացը կվարի գրաֆիկ դիզայներ, բազմաթիվ մուլտիմեդիա նախագծերի հեղինակ Պավել Կեդիչը Լատվիայից։

Դասընթացի հիմքում գործնական աշխատանքն է: Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել մուլտիմեդիա նախագծի համար նախապատրաստած փաթեթ իր բոլոր բաղադրիչներով՝ սցենար, տեքստ, լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, գրաֆիկներ և այլն։ Ուսուցման արդյունքում յուրաքանչյուր մասնակից, օգտագործելով իր ներկայացրած նյութերը, Readymag-ում կստեղծի իր մուլտիմեդիա պատմությունը։

Կարող են մասնակցել ինչպես անհատ լրագրողներ, այնպես էլ ստեղծագործական խմբեր (հեղինակ, պրոդյուսեր և դիզայներ):

Մասնակցության համար անհրաժեշտ է [email protected]  էլ. հասցեին ուղարկել հետաքրքրվածության նամակ, ինքնակենսագրություն (CV) և մուլտիմեդիա նախագծի լրագրողական նյութի փաթեթը:

Եզրափակիչ դասընթացն անցկացվելու է մարտի 6-7-ին, ժամը 10:00-18:00-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3ա, վերջին հարկ:

Ներկայությունը երկու օրերին պարտադիր է։

Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թ-ի փետրվարի 25-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին՝ հեռ.՝ 010 583620 — 131, էլ. հասցե՝  [email protected]:


Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: