Ծրագրավորման մասնագետի աշխատանք ՄՆԿ-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում ծրագրավորման մասնագետի` լրատվամիջոցների աշխատանքին աջակցելու նպատակով։ Ծրագրավորման մասնագետը պետք է լրագրողական պատմությունները համապատասխանեցնի ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերի տեխնիկական չափանիշներին և նոր գործիքներին:   

Պարտականություններ

— Մասնակցում է գործընկեր լրատվամիջոցների մուլտիմեդիա պատմությունների ստեղծմանը որպես տեխնիկական մասնագետ/ծրագրավորող,
— աջակցում է առցանց գործիքներից, հարթակներից (Readymag, Tilda, Adobe Spark, Medium, WordPress, Drupal, և այլն) օգտվելու հարցում,
— օգնում է մուլտիմեդիա պատմությունները համակցել լրատվամիջոցների գործող կայքերին,
— անհրաժեշտության դեպքում իրականացնում է խորհրդատվություն և ներկայացնում գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ

— Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման, վեբ-դիզայնի բնագավառում,
— առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
— կայքերի պատրաստման և սպասարկման փորձ, Java, javascript, node, nodejs, php իմացություն,
— կոդերի ինտեգրման, տվյալների վիզուալիզացիայի, մուլտիմեդիա գործիքների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հետ աշխատելու փորձ (խնդրում ենք օրինակները նշել ուղեկցող նամակում),
— հաղորդակցման հմտություններ տարբեր գիտելիքներ, հմտություններ և պատրաստվածություն ունեցող մարդկանց և թիմերի հետ աշխատելու համար,
— ուսուցանելու, խորհրդատվության, ոչ ֆորմալ կրթական գործընթացներում աշխատելու փորձ և պատրաստակամություն,
— տեղեկատվական, լրագրողական ոլորտում աշխատելու փորձը ցանկալի է,
— լեզուների իմացություն՝ հայերեն, անգլերեն (ռուսերենը ցանկալի է)։  

Ծրագրավորողը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Պահանջվող ժամանակահատված՝ 15 ամիս։

Դիմելու ընթացակարգ

Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին «Ծրագրավորման մասնագետ» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

— ինքնակենսագրական/Resume, որտեղ նշված լինեն նմանատիպ աշխատանքներ,
— ուղեկցող նամակ:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. ապրիլի 14-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/: