Դասընթաց. Մոնետիզացիայի մոդելներ մեդիայում

Մայիսի 24-26-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է «Մոնետիզացիայի մոդելներ մեդիայում» թեմայով դասընթաց։ Այն կվարի մեդիա տեխնոլոգ, Telegram-ում @mediamediame նախագծի հեղինակ և խմբագիր, դասընթացավար-խորհրդատու Սերգեյ Յակուպովը։

Դասընթացի ծրագրում ներառված են հետևյալ թեմաները՝
— մեդիայի մոնտիզացիայի ավանդական և այլընտրանքային ուղիները,
— գովազդի և գովազդային հատուկ նախագծերի ձևաչափերը մեդիայում,
— լրագրությունը և գովազդային նյութերը (native ads),
— գովազդային բովանդակության տարածման հիմնական ուղիները և կանոնները,
— հատուկ և գովազդային նախագծերի ստեղծման և վաճառքի մեխանիկան։

Դասընթացին կարող են մասնակցել լսարանի հետազոտության, գովազդի, վաճառքի մասնագետներ,  լրագրողներ, խմբագիրներ, մենեջերներ, թեմայով հետաքրքրված փորձագետներ։

Նախընտրությունը տրվելու է այն թեկնածուներին, ովքեր
— հետաքրքրված են սեփական խմբագրությունում մոնետիզացիայի նոր  մոդելների փորձարկմամբ և իրենց հայտերում ներկայացրել են համապատասխան գաղափարներ,
— կարող են մասնակցել ծրագրի հետագա փուլերին (դրամաշնորհային առաջարկների մշակում, իրականացում) և ժամանակ տրամադրել աշխատելու իրենց և/կամ այլ խմբագրությունների հետ,
— պատրաստ են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը գործընկերներին։

Դասընթացի ժամանակ քննարկված գաղափարները կարող են ծրագրային առաջարկների հիմք դառնալ, լրամշակվել և ներկայացվել դրամաշնորհային մրցույթին, որը կհայտարարվի մինչև 2019թ-ի օգոստոս։

Դասընթացն անցկացվելու է Երևանից դուրս (անցկացման վայրի մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ)։ Ճանապարհածախսը և կեցության հարցերը հոգում է ՄՆԿ-ն։  Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Սերգեյ Յակուպովը մեդիադաշտում աշխատում է 2003 թվականից, վերջին տարիներին զբաղվում է լրատվական կայքերի մոնետիզացիայի խնդիրներով, եղել է zvzda.ru  և newsko.ru (Պերմ) լրատվական կայքերի բրենդ մենջեր և գլխավոր խմբագիրը, ղեկավարել է «Я покупаю» (Եկատերինբուրգ) հրատարակությունների դաշնային ցանցը:

Դասընթացին մասնակցելու հայտը կարող եք լրացնել հետևյալ  հղումով։ Վերջնաժամկետը 2019թ-ի մայիսի 18-ն է։

Մանրամասների և հարցերի դեպքում՝ կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին՝ 010 58 36 20 (119) հեռախոսահամարով կամ [email protected]  էլ․ հասցեով։


Դասընթացը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է առավել արդյունավետ, թիրախային և փոխներգործուն դարձնել  լսարանի հետ մեդիայի աշխատանքը։