Մեր «Ընտրության առարկան»

Share

2017 թվականի մարտի 11-ին եթեր հեռարձակվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ընտրական նախագիծը՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների մասին: Նախագիծը կոչվեց «Ընտրության առարկա» և հեռարձակվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում:

Հեռուստատեսային ամսագրի այս ժանրը 12 թողարկումներով ներկայացրեց ԱԺ ընտրությունների լուսաբանումը, նոր ընտրակարգի բացատրությունը, հայաստանյան ընտրական փորձի ամփոփ անդրադարձը:

Հաղորդաշարը պահպանեց մարզային թղթակիցների հետ համագործակցության ավանդույթը: 5 թողարկումների ընթացքում ծրագրի հետ համագործակցել են 3 մարզային գործընկեր, 6 անկախ լրագրողներ: Ծրագրում ներգրավված են եղել ավելի քան 15 անկախ փորձագետներ:

«Ընտրության առարկան» ԱԺ ընտրությունները, դրանց վերաբերող իրադարձությունները, կարծիքներն ու վերլուծությունները լուսաբանեց դասագրքի սկզբունքով.

Ընտրական մաթեմատիկա – թվեր և հաշվարկներ Սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Ընտրական աշխարհագրություն – քարտեզով ներկայացվում են ՀՀ նոր ընտրական շրջանները, դրանցում առաջադրվող թեկնածությունների կարգը, ընտրական շրջանների ձևավորման առանձնահատկությունները և ռեյտինգային քվեարկությունը:

Ընտրական պատմություն – Հատուկ անդրադարձներ հայաստանյան նախորդ և պատմական ընտրություններին, դրանց ունեցած ազդեցությանը, դրանց հաջորդած զարգացումներին:

ԱԺ ընտրությունների ավարտից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո «Ընտրության առարկան» ևս երեք թողարկումով անդրադարձավ նոր խորհրդարանին և հետընտրական իրավիճակին, այնուհետև սկսեց Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումը: