Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքը՝ նորովի

Արշակունյաց 3ա հասցեից և սոցիալական ցանցերից բացի այսուհետ մեզ կարող եք փնտրել, գտնել ու միանալ նաև mediainitiatives.am հարթակում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքը ներկայանում է նորովի՝ նոր տեսքով ու նոր հնարավորություններով: Այժմ այն ավելի ֆունկցիոնալ է, հարմար կարդալու և դիտելու համար:

Այստեղ կգտնեք պատմություններ մեր գործունեության մասին, կծանոթանաք մեր ծրագրերին, նախաձեռնություններին ու արտադրանքին:

Տարբեր տարիներին ստեղծած մեր ֆիլմերը, հաղորդաշարերը, ինֆորգրաֆիկաները, հոլովակները կարող եք դիտել «Մեր արտադրությունը» բաժնում:

«Մեր գրքերը» բաժնում ներկայացված են ՄՆԿ-ի հրատարակած հին ու նոր գրքերն էլեկտրոնային ընթերցանության համար:

Ներկայացնում ենք «ԱԼՏԵՌԱ» սոցիալական ձեռնարկությունը, որն ապահովում է ՄՆԿ-ի կայունությունը տեսաարտադրանքի, կրթական ու հաղորդակցական ծրագրերի միջոցով:

Պարբերաբար կառաջարկենք մեդիա ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն, որին կարող եք միանալ նաև դուք «Նվիրատվության» միջոցով:

Ավելի հաճախ կպատմենք մեր «Նորությունների», կտեղեկացնենք ՄՆԿ-ի առաջարկած «Հնարավորությունների» մասին:

Իսկ եթե հետաքրքիր է, թե ովքեր են իրականություն դարձնում կազմակերպության գաղափարները, կարող եք ծանոթանալ «Մեր թիմին»:

Ուրախ կլինենք, եթե կայքն ուսումնասիրելուց հետո թողնեք մեկնաբանություն՝ կիսեք ձեր կարծիքը, տեղեկացնեք նկատած տեխնիկական խնդրի կամ թերության մասին: