Զրահաբաճկոններ և սաղավարտներ՝ հայաստանցի լրագրողների պաշտպանվածության համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը NED-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն հայկական մեդիային պատերազմի ժամանակ» ծրագրի շրջանակում ձեռք է բերել զրահաբաճկոններ և սաղավարտներ լրագրողների համար՝ սև գույնի, PRESS մակագրությամբ:

Հայաստանցի լրագրողներին պաշտպանական հանդերձանքով ապահովելու գործում իր ներդրումն է ունեցել Մոնրեալում բնակվող լրագրող Լևոն Սևունցը: Ապրիլյան պատերազմից հետո նա առցանց դրամահավաք կազմակերպեց, որպեսզի մարդիկ «դառնան պատերազմական գոտիներից լուրեր հաղորդելու համար իրենց կյանքը վտանգող լրագրողների պահապան հրեշտակները»:

Լևոն Սևունցը հավաքված միջոցները փոխանցել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին ու օգնել մեծացնել լրագրողական հատուկ հանդերձանքի բյուջեն: Արդյունքում ՄՆԿ-ն կարողացավ լրագրողների համար գնել 12 զրահաբաճկոն և 12 սաղավարտ:

Ինչպե՞ս կրել, ո՞ր դեպքերում է օգնում զրահաբաճկոնը, որո՞նք են կրելու առանձնահատկություններ, ե՞րբ է պետք զրահաբաճկոնն ու սաղավարտը: Հարցերի պատասխանները և նախաձեռնության մասին այլ մանրամասներ՝ Media.am-ի հոդվածում:

Բաճկոնները ստանալու և օգտագործելու համար պարզապես պետք է դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին, կնքել պայմանագիր, տեղեկանալ օգտագործման կանոններին:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Մանե Գրիգորյանի հետ 010 58 36 20 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

[foogallery id=”5924″]