Յութուբ հեռարձակում․ երիտասարդ վլոգերների կարողությունների զարգմացման ծրագիր

Ծրագրի նպատակն է զարգացնել հայերեն ու հայկական վիդեոբովանդակությունը ինտերնետային հարթակներում, ստեղծել հենց հայաստանյան լսարանի համար մշակված այլընտրանք։

«Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցը ծրագրի մեխն է, որին մասնակցում են ավելի քան հարյուր դիմումներից ընտրված 16 ամենահետաքրքիր գաղափարներով, ամենամոտիվացված ու նպատակասլաց երիտասարդները: Նրանք դպրոցի ընթացքում ստացած գիտելիքներով ու նոր սարքավորումներով շարունակելու են ստեղծել վիդեո բովանդակություն, զարգացնել յութուբյան ալիքներ ու կիրառել նաև այլ օնլայն վիդեոհարթակներ։

Ընտրված մասնակիցներին հանձնված սարքավորումների փաթեթը ներառում է որակյալ վիդեոբովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ բաղադրիչներ՝  հզոր համակարգիչ, տեսախցիկ, լույսի ու ձայնի հետ աշխատելու աքսեսուարներ։

Դպրոցի մասկիցներից 8-ը նաև հնարավորություն ունեն մասնակցելու ԱՄՆ-ում անցացվող VidCon ամենամյա օնլայն վիդեոյի կոնֆերանսին, շփվելու Յութուբի աստղերի հետ, մասնակցելու վարպետության դասերի ու հասկանալու ոլորտի նրբությունները՝ դրանք Հայաստանում տեղայնացնելու ու զարգացնելու համար։

Դպրոցը վարում է ամերիկացի յութուբեր, ինտերնետային մարքեթինգի ու օնլայն վիդեոյի առաջխաղացման մասնագետ Նիք Նիմինը։ Մասնակիցները հնարավորություն ունեն նաև հանդիպելու տեղացի մասնագետների ու վլոգերների հետ, քննարկելու հայաստանյան իրավիճակն ու սովորելու նոր հմտություններ։


Ծրագիրն իրականացվում է 2017թ. նոյեմբեր — 2018թ. հոկտեմբեր ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: