Favio Veritas

Այս իրավապաշտպան ծրագրի նպատակը հեռարձակման օրենսդրության բարեփոխումների ընդունումն էր՝ ապահովելու օբյեկտիվ և արդար լիցենզավորումը, հեռարձակողների գործունեության ոլորտի կարգավորումը Հայաստանում, ինչպես նաև հզորացնելու իրավական պաշտպանության մեխանիզմը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Դրա համար անհրաժեշտ էին լրացումներ և փոփոխություններ ՀՀ Քրեական օրենգրքում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ Ոստիկանության մասին օրենքում։

Այդ նպատակով Ինտերնյուսը մշակեց և առաջարկեց իրավական փոփոխությունների փաթեթ, ինչպես նաև հեռարձակման ոլորտի կարագավորման վերաբերյալ նոր մոտեցումներն արտացոլող հայեցակարգ։ ՀԿ-ն մոբիլիզացրեց մեդիա հանրությանը և ոլորտի այլ շահառուներին վերը նշված հայեցակարգային փոփոխությունները հանրայնացնելու և խթանելու համար։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրավաբանական աջակցություն առաջարկվեց՝ բարձարացնելու նրանց իրավական պաշտպանությունը։


Նախագիծն իրականացվել է 2005թ. սեպտեմբեր — 2007թ. օգոստոս ամիսներին: Այն ֆինանսավորվել է Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի կողմից, որն իրականացնում է «Քաունթերփարթ ինթերնեշնլը» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տրամադրած միջոցներով: