Փորձաքննություն (Due Diligence)

Նախագծի նպատակը լրատվամիջոցներին իրավաբանական աջակցություն տրամադրելն էր։ Ծրագրի իրավաբանը վերլուծում էր լրատվամիջոցի գործունեությունը՝ բացահայտելու թերությունները, գործող օրենքներին անհամապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը։ Լրատվամիջոցների ղեկավարները ստանում էին աուդիտորական հաշվետվություն, խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն։

Նախագիծը հիմնված էր մեդիայի իրավական պաշտպանության գաղափարի վրա, ինչը հատկապես կարևոր է ժողովրդավարական անցումային փուլում գտնվող երկրների լրատվամիջոցների համար՝ դիմակայելու տարբեր պետական կառույցների ճնշումներին։ Հաճախ ճնշումները չեն խախտում օրենքը և քաղաքական ենթատեքստ չեն ունենում, սակայն միտված են անցանկալի լրատվամիջոցին լռեցնելուն։