Խաչմերուկ

Շաբաթական նորությունների հանդես, որն անդրադառնում էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կյանքի տարբեր հարցերի`քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ: Այս ծրագիրը հեռուստադիտողին մատուցեց ոչ միայն տեղեկություն հարևան երկրների մասին, այլև փորձեց իջեցնել այս ազգերին բաժանող «երկաթե վարագույրի» մնացորդները: Մոտ 9 տարվա ընթացքում Ինտերնյուսի լրագրողները և անկախ հեռուստաընկերությունները ստեղծեցին 390 հեռուստահաղորդում, որոնք հեռարձակվեցին տասնյակ հեռուստաընկերություններով՝ հասնաելի դառնալով ավելի քան 12 միլիոն դիտողների Հարավային Կովկասում:


Ծրագիրն իրականացվել է 2004 թ. դեկտեմբեր – 2006 թ. հուլիս ժամանակահատվածում Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, ՄԱԿ-ի Զարգացման կանանց հիմնադրամի (UNIFEM) հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ: